News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ստանդարտների հանձնակատար Քեթրին Սթոունը հաստատել է Կարիբյան ծովի Մուսթիք կղզում 2019 թվականի դեկտեմբերի վերջից մինչեւ 2020 թվականի հունվարի սկիզբը վարչապետ Բորիս Ջոնսոնի արձակուրդի ֆինանսավորման աղբյուրների հետաքննություն սկսելու մասին տեղեկատվությունը: Կառավարության ղեկավարի դեմ նման ընթացակարգ սկսելու մասին հաղորդագրությունները մամուլում հայտնվել էին անցյալ տարի, սակայն պաշտոնապես դրանք հաստատվել են միայն երկուշաբթի օրը՝ օրենսդիր մարմնի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2019-ի դեկտեմբերի 12-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո իր հարսնացու Քերի Սիմոնդսի հետ 15 000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ($ 20,000) Ջոնսոնի ամանորյա ուղեւորության սկանդալը բռնկվել է արձակուրդի վարձատրության հարցի անորոշության պատճառով: Վարչապետն ինքը պնդում էր, որ կղզում ապրելու համար վճարել է իշխող Պահպանողական կուսակցության դոնոր եւ Carphone Warehouse բրիտանական ընկերության խորհրդի նախկին տեղակալ Դեւիդ Ռոսը, որը բջջային հեռախոսների ամենամեծ մատակարարն է Եվրոպայում: Իր հերթին, Ռոսը հետագայում հերքել է կառավարության ղեկավարի այս հայտարարությունները՝ նշելով, որ ինքը չի վճարել Ջոնսոնի եւ նրա ընկերուհու արձակուրդի համար, այլ միայն օգնել է նրանց հանգստի կազմակերպման հարցում:

Հետաքննությունը սկսվել է ընդդիմադիր Լեյբորիստականկուսակցության պատգամավորների դիմումից հետո, որոնք նշել են, թե խորհրդարանական էթիկայի կանոնները պահանջում են, որ պատգամավորները բացահայտեն նվիրատվություն կատարած կամ կատարող անձի կամ կազմակերպության անունը: Այս դրույթը վերաբերում է նաեւ վարչապետին, ով, համաձայն Մեծ Բրիտանիայում գործող կանոնների, պարտավոր է խորհրդարանի անդամ լինել:

Եթե Սթոունը գա այն եզրակացության, որ Ջոնսոնը խախտել է կանոնները, ապա նա իրավունք ունի նրանից գրավոր ներողություն պահանջել: Միեւնույն ժամանակ, եթե նա վարչապետի խախտումը շատ լուրջ համարի, կարող է գործն ուղղակիորեն փոխանցել ստանդարտների խորհրդարանական հանձնաժողովին, որը կարող է ավելի խիստ պատիժ սահմանել, օրինակ՝ Ջոնսոնին զրկի աշխատավարձի մի մասից: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ նման արդյունքը կարող է էական հարված հասցնել կառավարության ղեկավարի հեղինակությանը:

Արձակուրդի շուրջ աղմուկը Ջոնսոնի դեմ վերջերս սկսված երկրորդ հետաքննությունն է: Ապրիլի 28-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Դաունինգ Սթրիթ 10 հասցեում վարչապետի նստավայրի վերանորոգման վճարների հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Հանձնաժողովը, որը պատասխանատու է բրիտանական քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը վերահսկելու համար, պետք է ուսումնասիրի այն հարցը, թե արդյոք կառավարության գրասենյակի նորոգման ծախսերը վճարվել են Պահպանողական կուսակցության հովանավորների կողմից տրամադրված միջոցներից, ինչը, ըստ Ջոնսոնի հակառակորդների, «առնվազն անշնորհքություն կլիներ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ