News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանությունները չեն ցանկանում խոստովանել անցկացվող կադրային քաղաքականության մեջ իրենց սխալները:  2016 թվականի ապրիլյան էսկալացիան հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի քննարկումների ժամանակ դրա նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովն ունի հարցեր գեներալ Արտակ Դավթյանի գործունեության վերաբերյալ: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 10-ին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Այնուհետեւ, Մարուքյանի խոսքով, երբ Դավթյանը կրկին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, այդ հարցերը «հանկարծակի անհետացել են հանձնաժողովի եզրակացությունից»:

Մյուս օրինակը Վալերի Օսպիյանն է, որին հեղափոխությունից հետո նշանակել էին հանրապետության ոստիկանապետ: Իսկ այժմ նա, ինչպես նշել է պատգամավորը, մասնակցում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին:

«Եւ այդպիսի մարդո՞ւ եք դուք վստահել երկրի ներքին անվտանգության ղեկավարումը»,-հայտարարել է Մարուքյանը՝ դիմելով դահլիճում ներկա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ