News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռմբակոծությունից պաշտպանվելու հանրային ապաստարաններ են սկսել բացել Թել Ավիվում Գազայի հատվածից շարունակական հրթիռակոծության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

«Համաձայն Թիկունքի կառավարման հրահանգների՝ Թել Ավիվի քաղաքապետարանը սկսել է բացել հանրային ապաստարաններ»,-հայտնում են մամուլի ծառայությունից:

Տվյալ պահին Թել Ավիվի ուղղությամբ հարվածելու մասին տեղեկատվություն չի ստացվել: Ավելի վաղ մի շարք պաղեստինյան ԶԼՄ-ներ հայտնել են, որ «Ալ Քուդս ջոկատները» («Իսլամական Ջիհադի» ռազմական թեւն է) հրթիռային հարվածներ են հասցնել Թել Ավիվի ուղղությամբ: Ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբայդան հայտարարել է, որ Իսրայելն ունի ժամանակ մինչեւ 18:00-ն Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի եւ Շեյխ Ջարախ շրջաններից զինվորներին դուրս բերելու համար:

Տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, Գազայի հատվածից հրթիռների մեծամասնությունը կամ ընկել է բաց տեղանքում, կամ կասեցվել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի միջոցով, սակայն Սդերոթում մեկ մարդ վիրավորում է ստացել: Տագնապի ազդանշաններն աշխատել են նաեւ Երուսաղեմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ