News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան նվազում են Հնդկաստանում կորոնավիրուսային ծանր իրավիճակի հետ կապված պահանջարկի նվազման համար մտավախությունների ֆոնին:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.69 տոկոսով՝ կազմելով 67.85 դոլար, WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 0.69 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 64.47 դոլար:

Նավթի շուկան դեռ գտնվում է Հնդկաստանում կորոնավիրուսային իրավիճակի ճնշման տակ, որն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով: Երկրում դեպքերի թվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից: Մտահոգություններ են առաջացնում նաեւ Հնդկաստանում հայտնաբերված վիրուսի նոր շտամը:

Վերլուծաբանների կարծիքով՝համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ապրանքների գների դինամիկայի հիմնական գործոններից մեկը մնալ, իսկ պահանջարկի համար մտավախությունների ալիքը թույլ չի տալիս գներին ավելի բարձրացնել:

 «Տարվա երկրորդ կեսին նավթի գների դրական դինամիկայի առանցքային բաղադրիչը կլինի այն, որ զարգացող շուկայի երկրները կվերահսկեն COVID-19-ի հետ կապված իրավիճակը, իսկ միջազգային ճանապարհորդությունները կվերականգնվեն»,- նշել են Oanda-ի վերլուծաբանները, ում կարծիքը մեջբերում է Wall Street Journal- ը:

Ներդրողները նույնպես շարունակում են հետեւել Colonial Pipeline-ի հետ կապված իրավիճակին: Ավելի վաղ Միացյալ Նահանգների այս խոշորագույն խողովակաշարային օպերատորը հայտարարել էր, որ որոշ ժամանակով դադարեցրել է խողովակաշարի հետ կապված բոլոր օպերացիաները, եւ ազդել է որոշ տեղեկատվական համակարգերի վրա: Ընկերությունը հույս ունի մինչեւ շաբաթվա վերջ «մեծ մասամբ» վերսկսել աշխատանքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ