News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները երեքշաբթի մեկնարկած համատեղ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ մարտեր կանցկացնեն քաղաքային պայմաններում: Դրանք տեղի կունենան ճապոնական հարավ-արումտյան Կյուսյու կղզու վրա գտնվող Կիրիսիմա պոլիգոններում հատուկ վերակառուցված դեկորացիաներում՝ ճապոնական եւ ֆրանսիական ռազմանավերից օդային զորքերի վայրէջքից անմիջապես հետո, հայտնում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ստորաբաժանումների տեղափոխման համար ենթադրվում է ուղղաթիռներ եւ MV-22 Osprey  կոնուղղաթիռներ օգտագործել: Շուրջ 220 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ օպերացիան կիմիտացնի զորքերի տեղափոխումը Ճապոնիայի կողմից վերահսկվող Արեւելաչինական ծովի հեռավոր կղզիներ, որոնց մի մասին հավակնում է Պեկինը:

Երեքշաբթի մեկնարկած զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 17-ը, դրանց ցամաքային մասը կանցկացվի Կյուսյու կղզու երեք ռազմական օբյեկտներում: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերն արդեն երեք անգամ նման զորավարժանքներ են անցկացրել Կյուսյու կղզում, սակայն ֆրանսիացի զինվորականներն առաջին անգամ են մասնակցում դրանց:

Պաշտպանության նախարար Նոբուո Կիսին երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ երեք երկրների ռազմանավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արեւելաչինական ծովում: Նրանց կմիանա նաեւ Ավստրալիայի ռազմածովային ուժերի սուզանավը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ