News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կան որոշակի կարգադրություններ, հանձնարարականներ, որոնք Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը պարբերաբար չի կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը՝ անդրադառնալով թաղապետարանում թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի եւ թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նա նշեց, որ տվյալ բաժնի պետի հետ աշխատանքային խնդիրներ եղել են։

«Ես շենքում չեմ եղել, ներկա չեմ եղել, տարածքում եմ եղել։ Հիմա նույնիսկ ժամանակս չի հերքում՝ պարզելու, թե ինչի մասին եք խոսում։ Ում մասին, որ դուք խոսում եք, ես երկուսից որեւէ մեկին դեռ չեմ հանդիպել։ Ես որ եկել եմ ոստիկաններն արդեն այստեղ չեն եղել, ոստիկանների հետ էլ չեմ շփվել»,- պատմեց Ենոք Անդրեասյանը։

Նա ասաց, որ թաղապետն այս պահին արձակուրդում է, իրեն փոխարինում է Արմեն Ազիզյանը։

NEWS.am-ը փորձեց զրուցել մյուս թաղապետ Նիկոլայ Սարիբեկյանի հետ, սակայն նա ասաց, որ որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Ավելի վաղ NEWS.am-ին Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնել էին, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ