News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, այսօր՝ մայիսի 11-ին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով արդեն 8 տարի դատապարտված Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդության քննություն հետաձգվել է։

NEWS.am-ին Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատական նիստը նշանակվել է մայիսի 27-ին։

Նշենք, որ NEWS.am-ին Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր , որ Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է բացի։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ 2013 թվականի հունվարի 31-ին, ժամը 23:20-ին, մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ։ 2013 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։

Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ էին տվել: Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 եւ 12 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել նաեւ Խաչատուր Պողոսյանը ու Սամվել Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ