News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ հակակոռուպցիոն հետաքննության թիրախ է դարձել՝ խորհրդարանական հանձնաժողովում իր արած հայտարարությունների հետ կապված, հայտնում է AP-ն:

Կուրցն օրենսդիրներին ասել է, որ տնտեսական եւ կոռուպցիոն գործերով դատախազության հետաքննությունը կենտրոնացած է հայտարարությունների վրա, որոնք ինքն արել է իր կոալիցիոն գործընկեր կուսակցության առաջնորդին նվիրված խորհրդարանական հետաքննության ժամանակ, ինչն իր նախորդ կառավարության փլուզման հանգեցրեց 2019 թվականին:

Կուրցը ենթադրել է, որ հետաքննությունը, հավանաբար, քրեական գործի հարուցման կհանգեցնի, եւ նա կհամաձայնի հարցաքննվել, եթե գործը փոխանցվի դատավորի քննմանը, հայտնում է ավստրիակա ն APA գործակալությունը: Ընդ որում, Կուրցը նշել է, որ հրաժարականի մասին չի մտածում:

Խորհրդարանական հանձնաժողովը հետաքննում էր այսպես կոչված Իբիցայի գործը, որը հանգեցրեց այն ժամանակվա փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի հրաժարականին:

Դա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ մի տեսանյութ հայտնվեց, որում Շտրախեն, կարծես, ծառայություններ է առաջարկում ենթադրյալ ռուս ներդրողին` իր «Ազատություն» կուսակցությանը սատարելու դիմաց: Զրույցը ձայնագրվել էր Իսպանիայի Իբիցա կղզում՝ 2017-ի Ավստրիայի ընտրություններից առաջ:

Կառավարության փլուզումից հետո նոր ընտրություններ անցկացվեցին, եւ Կուրցը վերընտրվեց, այս անգամ՝ կանաչների հետ կոալիցիայի մեջ:
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ