News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի նկատմամբ, որը 2014 թվականին հրաժարվել է գահից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով La Sexta հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ստուգումը կապված է հարկային պարտքերի մարման հետ, որոնք Իսպանիայի նախկին թագավորի կողմից կատարվել են կամավոր հիմունքներով: Հարկային ծառայությունը, դատախազության հետ համատեղ, փորձում է պարզել՝ արդյո՞ք հարկային իրավիճակը կարգավորվել է օրենսդրությանը համապատասխան:

Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Խուան Կառլոս I-ը Իսպանիայում 2016 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում վճարել է գրեթե 700 հազար եվրո հարկային պարտք: Ենթադրվում է, որ պարտքը կապված է դատախազությունում ընթացող՝ նախկին թագավորի կողմից քարտերի հնարավոր օգտագործման գործով հետաքննության հետ, որոնց հաշիվները նրան չեն պատկանել: Հետաքննության տվյալներով՝ գումարը պատկանել է մեքսիկացի գործարարի:

Այս տարվա փետրվարի վերջին Խուան Կառլոս I-ը Իսպանիայում մարել է 4,4 միլիոն եվրոյի հարկային պարտք: Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը չհայտարարագրված եկամտի մասին է, որը կազմում է ավելի քան 8 միլիոն եվրո: Այդ միջոցները ներառել են մասնավոր ինքնաթիռների չվերթների ծախսերը, որոնք մինչեւ 2018 թվականը պետության նախկին ղեկավարին վճարում էր նրա ազգական Ալվարո դե Օռլեանի Zagatka հիմնադրամը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի պատվավոր թագավորը վճարել է բոլոր հարկերը, տույժերն ու տուգանքները: Այսպիսով, երկիրը լքած նախկին միապետը հույս ունի խուսափել վարկային քարտերի ապօրինի օգտագործման հետ կապված նոր հետաքննությունից: Այժմ նախկին թագավորը բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն չի ցանկանում զրկվել հայրենիք վերադառնալու հնարավորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ