News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայում Քիմմերիջ-Գլինի կազմավորումը ուսումնասիրող գիտնականները պատահաբար գտել են հնագույն շնաձկան մնացորդներ, որոնք մոտ 150 միլիոն տարեկան են: Խոսքը, ինչպես հստակեցնում են հետազոտողները, անհայտ տեսակի շնաձկան մնացորդների մասին է, որը ապրել է արեւադարձային ծովում՝ Յուրայի դարաշրջանի վերջում, հայտնում է Planet-Today-ը:

Durnonovariaodus maiseyi կոչվող տեսակը գոյություն է ունեցել մոտ 150 միլիոն տարի առաջ եւ պատկանել է հիբոդոնտիֆորմ շնաձկների անհայտ ցեղին: Հնագույն արարածի մնացորդների հայտնաբերումը պալեոնտոլոգները մեծ հաջողություն են անվանել եւ նշել են, որ դրանց վերլուծությունը միանգամից կլուծի մի քանի էվոլյուցիոն հանելուկներ:

«Հիբոդոնտիֆորմ շնաձկները շատ հետաքրքիր արարածներ են, որոնք այժմյան շնաձկների ամենամոտ ազգակիցներն են եղել: Նման շնաձկները հայտնվել են մոտ 360 միլիոն տարի առաջ: Հիբոդոնտիֆորմ շնաձկները անհետացել են կավճե դարաշրջանի վերջում՝ դինոզավրերի հետ միասին, իրենցից հետո թողնելով բազմաթիվ առեղծվածներ»- ասում են բրիտանացի գիտնականները:

Քիմմերիջ-Գլինում հայտնաբերված մնացորդները իսկապես եզակի են՝ դրանք էապես տարբերվում են գիտությանը հայտնի այդպիսի շնաձկների բոլոր տեսակներից: Գիտնականներն այժմ նախատեսում են մանրակրկիտ ուսումնասիրել դրանք՝ էվոլյուցիոն պատմության համար մի շարք կարեւոր եզրակացություններ անելու համար: Ենթադրվում է, որ D. maiseyi շնաձկները կորած օղակ են էվոլյուցիոն շղթայում, ինչը հանգեցրել է ժամանակակից շատ տեսակների առաջացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ