News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռասայական եւ էթնիկ դրդապատճառներից բխող ծայրահեղականությունը 2021 թվականին ԱՄՆ համար ներքին մեծ վտանգ է հանդիսանում: Այս մասին ԱՄՆ Սենատի բյուջետային հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդը: Հեռարձակումն իրականացվել է կոմիտեի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Ներքին բռնի ծայրահեղականությունը [ԱՄՆ-ի] համար ծայրահեղ սպառնալիք է 2021 թվականին», - ասել է նա: Գլխավոր դատախազի խոսքով՝ «հիմնական սպառնալիքը գալիս է ռասայական եւ էթնիկական դրդապատճառներով առաջնորդվող ծայրահեղականներից. հատկապես նրանցից, ովքեր պաշտպանում են սպիտակ ռասայի գերազանցության գաղափարը»: Գլխավոր դատախազը նաեւ հիշեցրել է վերջին տարիներին սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի աջակցիների առավել աղմկահարույց հանցագործությունները, մասնավորապես՝ Պիտսբուրգի սինագոգի եւ Չարլստոնում աֆրոամերիկյան եկեղեցու այցելուների վրա կատարված հարձակումները, որոնց հետեւանքով սպանվել է 20 մարդ: Արդարադատության նախարարը հակապետական բռնի ծայրահեղականությունը անվանել է ներքին գլխավոր սպառնալիքներից մեկը:  

Գարլենդը շեշտել է, որ այդ երեւույթների դեմ պայքարը «պահանջում է անվտանգության բոլոր ծառայությունների եւ կառավարության համագործակցության աննախադեպ մակարդակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ