News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի համարում, որ Colonial Pipeline խոշորագույն վառելիքի խողովակաշարի վրա հարձակումը կազմակերպել է Ռուսաստանի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Colonial Pipeline-ի շուրջ իրավիճակը, որի աշխատանքը պարալիզացվել էր օպերատոր ընկերության վրա կիբերհարձակման պատճառով, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Նրա խոսքով՝ խողովակաշարի աշխատանքն արդեն վերականգնվել է: Բայդենը հավաստիացրել է, որ վարչակազմը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի մեղմացնի առաջացած ճգնաժամը՝ կոչ անելով ամերիկացիներին խուճապի չմատնվել:

Նշելով, որ Colonial Pipeline-ի վրա հարձակում գործած հաքերները գործել են Ռուսաստանի տարածքից, նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն չի համարում, որ այդ կիբերհարձակման համար պատասխանատու է Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ Բայդենը հայտարարել է, որ հաքերներին անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: Նա ասել է, որ կքննարկի այդ խնդիրը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Ընդ որում՝ նախագահը չի բացառել պատասխան քայլերի ձեռնարկումը կիբերհարձակման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ