News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը (Մարիա Թերեզա)» կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103.4 միլիոն դոլարով:
Վաճառքը հաստատում է արվեստի շուկայի կենսունակությունը՝ չնայած Covid-19-ի համավարակին, ինչպես նաեւ՝ Պիկասոյի ստեղծագործությունների հատուկ կարգավիճակը:

Աճուրդի լավ արդյունքները, ընդհանուր՝ 481 միլիոն դոլար, վկայում են «նորմալ կյանքին վերադարձի մասին եւ նաեւ ազդանշան են առ այն, որ արվեստի շուկան իսկապես վերադարձել է բնականոն հունի»,- ասաց Christie's America-ի նախագահ Բոնի Բրենանը:

Իսպանացի նկարչի հինգ աշխատանքների գինը հատել է 100 միլիոն դոլարի խորհրդանշական շեմը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ