News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դելիմիտացիա եւ դեմարկացիա տեղի է ունենում երկրների միջեւ, որոնք միջեւ կան դիվանագիտական հարաբերություններ, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք իհարկե, սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացին մենք իհարկե, դրան պատրաստ ենք, եւ նման անհրաժեշտության առջեւ կանգնած ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այդ մասին ասել է նաեւ մեր ռուս գործընկերներին:

«Այսինքն որպեսզի մենք տեսնենք, թե սահմանը որտեղով է անցնում, ինչ կետեր կան, որտեղ ով ինչ կետեր կարող է զբաղեցնել: Ընդհանրապես, մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ զորքերը եւ ԶՈՒ ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր: Մենք ըստ էության, պատրաստ ենք այսպիսի լուծման: Սա նշանակումէ , որ կլինի սահմանային կետորի շուրջ որոշակի պատկերացում եւ երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, ինչը կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ կոչե անելով զերծ մնալ քաղաքական շահարկումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ