News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է իր զինվորականներին ուղարկել Արեւելյան Երուսաղեմ՝ որպես միջազգային խաղաղապահ ուժերի կոնտինգենտի մաս, սակայն համապատասխան հարցումը խորհրդարանը դեռ չի ստացել: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարը:

Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունն այս թեմայի շուրջ բանակցություններ է վարում այլ պետությունների եւ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ։ «Ենթադրում եմ, որ այս թեման դեռեւս խորհրդակցությունների փուլում է, քանի որ դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային: Պետք է միասնական միջազգային մոտեցում մշակել: Իմ կարծիքով՝ խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ եթե խորհրդարանը նման հայց ստանա, այն կհաստատվի»,- ասել է Չոնկարը:

Ուրբաթ ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան սկսում է Երուսաղեմում պաղեստինցիներին աջակցել նույն վճռականությամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղում աջակցում էր Ադրբեջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ