News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պետք է հասկանալ, թե ինչպես է թշնամին ոչ թե պարզապես հասել Հայաստանի սահման, այլ օրը ցերեկով երեք կիլոմետր խորացել մեր երկրի տարածքում: Մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հանրապետության սահմանամերձ շրջաններում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Իշխանությունների մեղքը, նրա խոսքով, այն է, որ նրանք բանակցել են իրենց հայեցողությամբ եւ հաշվետու չեն եղել ժողովրդի առջեւ:

«Հիմա խնդրում եմ վերադառնալ քննարկումներին եւ չմոռանալ գլխավորի մասին՝ ինչպես պաշտպանել երկիրը: Այս հարցին պետք է իշխանությունները պատասխանեն»,- ասաց Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ