News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Շաբաթ գիշեր Իսրայելի՝ արաբ բնակչությամբ քաղաքներում բախումները ոստիկանության ուժերի, արաբ երիտասարդների եւ հրեա աջ ակտիվիստների միջեւ շարունակվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շաբաթ գիշերը փողոցներում տեղի ունեցած բախումներից հետո գլխարկներով եւ դիմակներով անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլ էին նետել իսրայելցի արաբ ընտանիքի տան մեջ Յաֆոյի Աջամի թաղամասում, ինչի արդյունքում վիրավորվել է 10 եւ 12 տարեկան երկու երեխա: Դրանից հետո իսրայելական հեռուստաընկերության 13-րդ ալիքի լրագրողը հարձակման էր ենթարկվել Յաֆայում. կոտրրվել էին նրա ավտոմեքենայի ապակիները, իսկ ներսում արցունքաբեր գազ էր արձակվել, հայտնում է Kan-ը: Յաֆոյում գիշերը ճանապարհները փակվել էին, ճանապարհներին բլոկպոստեր էին դրվել, իսկ փողոցներում մեծ թվով ոստիկաններ կային:

Ռադիոկայանը հայտնում է, որ իսրայելական ոստիկանության եւ արաբ երիտասարդների միջեւ բախումները շարունակվել են Լոդ քաղաքում, որտեղ երրորդ գիշերն անընդմեջ պարետային ժամ է սահմանվել, եւ Ռամլայում, ինչպես նաեւ՝ Արեւելյան Երուսաղեմի մի քանի թաղամասերում: Անկարգությունների մասնակիցները Լոդ քաղաքում հրդեհել են հրկիզել են հանրային կենտրոնի շենքը, եւս մի հրդեհ  բռնկվել է քաղաքի երկհարկանի շենքում, որտեղ ծխի թունավորումից վեց մարդ է տուժել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ