News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միայն անցած գիշեր Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արձակումները գրանցվել են երեկ 19:00-ից մինչեւ այսօր 07:00-ն. «Գազայի հատվածում ընկել է մոտ 30 արձակված հրթիռ: ՀՀՊ համակարգն ավելի քան 100 հրթիռ է որսացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը Twitter-ում գրել է, որ իսրայելական ինքնաթիռները մեկ գիշերվա ընթացքում հրթիռային կայանք են ոչնչացրել, որը «ՀԱՄԱՍ»-ի կողմից օգտագործվում էր Երուսաղեմի ուղղությամբ հեռահար հրթիռներ արձակելու համար:

Նախորդ երեկոյան իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ հակամարտության սրման սկզբից ի վեր պաղեստինյան կողմն ավելի քան 2000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ