News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Ֆեյսբուքի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով հրապարակել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը»:

Նա բանաստեղծությանը կից նաև լուսանկար է տեղադրել:

«ԷՔՍՊՐՈՄՏ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ