News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ գա վաղը
Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։ 
Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։
Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։
Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել