News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ միջնորդության գործում, կիրակի հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բարձր մակարդակով արտահերթ նիստի ժամանակ ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք աջակցել միջնորդության հարցում, եթե կողմերն աշխատեն հաշտության ուղղությամբ, քանի որ մենք հավատում ենք, որ իսրայելցիներն ու պաղեստինցիներն ունեն անվտանգության մեջ ապրելու հավասար իրավունք»,-ասել է նա:

Դիվանագետը նաեւ նշել է, որ բռնության ներկայիս շղթան պետք է դադարի, իսկ հակամարտության բոլոր կողմերը պետք է վերադառնան աշխատանքի, որպեսզի ապահովեն մեկը մյուսի կողքին խաղաղ համակեցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ