News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները։ 

Խոսելով անվտանգային խնդիրներից ու երաշխիքներից՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը կետրոնացվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական տիրույթում։

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ համայնքների ու դրանց բնակիչների խնդիրների լուծումը գտնվում է ԱՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում և այս ուղղությամբ արդեն իսկ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոտ ժամանակաշրջանում կլուծվի համայնքների խմելու ջրի հարցը, ինչպես նաև կմեկնարկի Գորիս – Ստեփանակերտ մայրուղուց դեպի Մեծ Շեն և Հին Շեն տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Խոսելով բնակարանաշինության և բնակարանային ապահովության ծրագրերի մասին՝ նախագահը նշել է, որ Կառավարությունը քայլեր է իրականացնում համայքներում առկա ազատ բնակֆոնդի գնահատման և առավելագույնս արդյունավետ օգտագործման համար։ Ա․ Հարությունյանի խոսքով՝ նշված համայնքերում նախատեսվում է նաև կառուցել նոր առանձնատներ՝ վերաբնակեցման և երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակներում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործուն աջակցությամբ։ 

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ