News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ-ն Դմանիսի բնակիչներին կոչ է անում դադարեցնել անկարգությունները եւ ենթարկվել իրավապահ մարմինների պահանջներին: Դմանիսում, Քվեմո Քարթլի շրջանում, որտեղ նախորդ օրը երիտասարդների միջեւ մահակներով ու բեյսբոլի մականներով զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, այսօր առավոտյան իրավիճակը կրկին սրվել է։ Քաղաքում անկարգություններ են սկսվել, հաղորդում է Sputnik-Грузия-ն։

Գերատեսչության հատուկ հայտարարության համաձայն, ՆԳՆ-ն, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու մարմին, Դմանիսիի քաղաքացիներին կոչ է անում պահպանել օրենքի պահանջները եւ հանգստություն պահպանել:

«Ոստիկանությունը կգործի իրեն տրված մանդատի շրջանակներում եւ կարձագանքի օրենքի ցանկացած խախտման»,- ասված է հայտարարության մեջ:

Այստեղ նշվում է նաեւ, որ մայիսի 16-ին, Դմանիսում տեղի բնակիչների միջեւ կենցաղային հողի վրա հակամարտություն է ծագել: Ոստիկանությունն արդեն պարզել է միջադեպի մասնակիցներին:

«Դմանիսում դիմակայության կրկնվելը եւ իրավիճակի արհեստական սրումը կանխելու համար տեղում մոբիլիզացվել են ՆԳՆ աշխատակիցները՝ հանրային կարգը պահպանելու համար։ ՆԳՆ-ն մեկ անգամ եւս կոչ է անում հակամարտող կողմերին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին եւ հանգստություն պահպանել՝ չնպաստելու համար կենցաղային հողի վրա ծագած հակամարտության վերաճմանը միջէթնիկական դիմակայության»,- ասվում է հայտարարությունում։

Էթնիկ ադրբեջանցիների եւ Սվանեթից Դմանիս էկոմիգրանտների միջև կոնֆլիկտը, որն այնուհետեւ վերաճել է արյունալի քաշքշուկի՝ բեյսբոլի մահակների եւ ձեռքի տակ եղած այլ միջոցների օգտագործմամբ, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, առաջ է եկել անհեթեթ պատճառով՝ տեղի խանութներից մեկի սեփականատերը հրաժարվել էր պարտքով գարեջուր տալ ամրակազմ երիտասարդներին։

Ինչպես պատմում են ականատեսները, վիրավորված տղաները օգնության համար մարդիկ են բերել եւ փորձել հաշիվ տեսնել խանութպանի հետ։ Վերջինս նույնպես պաշտպաններ է ունեցել։ Ծեծկռտուքի մեջ են ներքաշվել մի քանի տասնյակ երիտասարդներ։
Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել բաժանել կռվողներին։ Իրավապահները առգրավել են որոշ հանցանշաններ, այդ թվում եւ մահակներ։ Գրեթե ամբողջ գիշեր տեղի ոստիկանական բաժանմունքում ընթացել է կոնֆլիկտի մասնակիցների հարցաքննություն։ Փաստի առիթով քննություն է վարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ