News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ամենատարեց տղամարդը կարծում է, որ հավի ուղեղ ուտելն է իրեն օգնել ավելի քան 111 տարի ապրել, հաղորդում է Reuters-ը:

124 օր է անցել, ինչ լրացել է անասնապահական տնտեսության սեփականատեր, թոշակառու Դեքսթեր Քրյուգերի 111 տարին:

Ըստ Քրյուգերի՝ իր երկարակեցությանը նպաստել է թռչնամիսը, մասնավորապես՝ հավի ուղեղը: Քրյուգերի 74-ամյա որդին՝ Գրեգը, կարծում է, որ հոր երկարակեցության պատճառը խուլ վայրում նրա ապրելակերպն է:

Ծերանոցի մենեջեր Մելանի Քալվերտն ասել է, որ սեփական ինքնակենսագրությունը գրող Քրյուգերը, «հավանաբար, ամենախելացի բնակիչներից է»: «Նա զարմանալի հիշողություն ունի 111 տարեկան մարդու համար»,- նշել է Մելանին:

Ավստրալիայի ռեկորդների գրքի հիմնադիր Ջոն Թեյլորը հաստատել է, որ Քրյուգերը պատմության մեջ ամենատարեց ավստրալացին է:

Երկրում նախորդ ռեկորդը պատկանել է Քրիստինա Կուկին, որը մահացել է 2002 թվականին՝ 114 տարեկան հասակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ