News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանը դիմադրություն է ցույց տալիս միջուկային զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խորհրդաժողովում զինաթափման հարցերով ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդը:

«Չնայած ՉԺՀ միջուկային զինանոցի կտրուկ կուտակմանը՝ ցավոք, Պեկինը շարունակում է դիմակայել Վաշինգտոնի հետ միջուկային վտանգի նվազեցման վերաբերյալ երկկողմ քննարկումներին»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ Պեկինը «չի ցանկանում կառուցողական մասնակցություն կամ փորձագիտական քննարկումներ անցկացնել, ինչպիսին մենք ունենք Ռուսաստանի հետ»: «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ դա կփոխվի»,- հավելել է նա:
Այս տարվա սկզբին Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել էին զենքի վերահսկման մասին պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր են անձամբ քննարկել զենքի վերահսկման եւ անվտանգության խնդիրները:

Վուդը նշել է, որ հույս ունի, որ նման երկկողմ քննարկումները կարող են հիմք ստեղծել միջուկային զինաթափման եւ զենքի վերահսկման ապագա պայմանագրերի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ