News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները բախվել են որակավորված աշխատուժի դեֆիցիտի հետ: Տարբեր ոլորտներում մասնագետների պակասը ավելանում է կորոնավիրուսի հետեւանքով փակ սահմանների պատճառով, գրում է Լենտա-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:  

Եվրամիության (ԵՄ) երկրներում գործազրկության մակարդակը գերազանցում է յոթ տոկոսը: Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կկայունանա եւ կվերադառնա նախահամաճարակային մակարդակին 2023 թվականից ոչ շուտ:

COVID-19-ի հետ կապված արգելքների պատճառով շատերը չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Համալսարանները խիստ կրճատել են օտարերկրացի ուսանողների ընդունելությունը: Brexit-ը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծել՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն փոխադարձ արգելքներ են սահմանել աշխատուժի տեղաշարժի եւ որոշ որակավորումների ճանաչման համար:

Աշխատուժի հետ կապված խնդիրներն ավելի կսրվեն, երբ ԵՄ-ն գործարկի 800 միլիարդ եվրո արժողությամբ բնապահպանական եւ թվային ոլորտների աջակցության ծրագիրը: Այս ոլորտներում աշխատելու համար կպահանջվեն մասնագիտացված կադրեր:

«Եվրոպայում խնդիրները կառուցվածքային բնույթ ունեն, ինչը հատկապես նկատելի է տեխնիկական մասնագիտություններում, թվային, ինչպես նաեւ «կանաչ» տնտեսության ոլորտներում: Ակնկալվում է, որ որակավորված աշխատողների մեծ պահանջարկ կլինի: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես այն բավարարել», - ասել է Քյոլնի համալսարանի տնտեսագետ Ակսել Պլուենեկեն:

Միգրացիան դեպի Գերմանիա 2020 թվականին նվազել է մոտ մեկ երրորդով: Նորվեգիան չունի հյուրընկալության ոլորտում մասնագիտացված աշխատողներ, եւ երկիր մուտքի սահմանափակումների պատճառով չկան օտարերկրացի զբոսավարներ: Մարտկոցներ արտադրող շվեդական Northvolt AB ընկերությունը 3000 աշխատող է փնտրում Շելեֆտեո քաղաքում կառուցվող գործարանի համար: ԵՄ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի զեկույցում արձանագրվել է աշխատուժի դեֆիցիտ շինարարության, նախագծման, ծրագրային ապահովման եւ առողջապահության ոլորտներում:  

«Ընկերությունների եւ երկրների համար խնդիր է աշխատատեղերի կրճատումը աշխատատեղերի ստեղծման հետ համապատասխանեցնելը: Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում շարժունակության, սպառման մեջ, ինչը ազդելու է աշխատատեղերի վրա», - ասել է շվեյցարական Adecco Group AG կադրային գործակալության գործադիր տնօրեն Ալեն Դեհազը:

Ինչեւէ, որոշ պետություններ կկարողանան օգտվել աշխատաշուկայի ճգնաժամից, ասում են փորձագետները: Լեհաստանը, Ռումինիան եւ Իտալիան կկարողանան մնալ իրենց բարձր որակավորում ունեցող աշխատուժի հետ, որը սովորաբար աշխատանք է փնտրում եվրոպական այլ երկրներում:

Աշխատաշուկայում խնդիրների են բախվում եվրոպական գրեթե բոլոր երկրները: Ամենաբարդ իրավիճակում Իսպանիան եւ Իտալիան են, որտեղ գործազրկությունը կազմում է համապատասխանաբար 16,1 եւ 10,2 տոկոս: Գործազրկության առաջիկա ալիքը հաստատում են նաեւ Euler Hermes ապահովագրական ընկերության փորձագետները: Կազմակերպության կանխատեսումների համաձայն` գործազրկության աճը մինչհամաճարակային մակարդակի համեմատ կկազմի շուրջ 38 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ