News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հայտարարել է «Իսլամական պետության» ահաբեկչի ձերբակալության մասին: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ երկրի քաղաքացի Օրհան Ջամալովը (ծնված 1986թ.) 2014 թվականին ապօրինի տեղափոխվել է Սիրիա՝ ԻՊ-ի կազմում ապօրինի զինված խմբավորմանը անդամակցելու համար:

Ավելի վաղ Ջամալովն արդեն բանտային պատիժ էր կրել Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում գործող «Անտառային եղբայրներ» ապօրինի զինված խմբավորմանն անդամակցելու համար:

«Ջամալովին ազատ արձակելուց հետո, 2014-ի օգոստոսին, «Խանզալա» մականվամբ Շամիլ անունով մի մարդու հրավերով եւ օգնությամբ նա տեղափոխվել է Թուրքիա, իսկ այնտեղից անօրինական կերպով՝ Սիրիա, եւ ուղեւորվել է Ռաքքա քաղաք: Հիմնավոր կասկածներ կան, որ Ջամալովը միացել է զինված անօրինական «Ազերի Ջամաաթ» խմբավորմանը, որը ենթակա է ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը, եւ այս հանցավոր խմբի կազմում մասնակցել է զորավարժությունների ու զինված բախումների»:

Այս փաստերի հիման վրա Ջամալովին մեղադրանքներ են առաջադրվել, եւ նա կալանավորվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ