News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելառուսի համար երեք միլիարդ եվրոյի չափով ԵՄ ներդրումային փաթեթը կկասեցվի եւ կսառեցվի, քանի դեռ երկիրը «չի դարձել ժողովրդավար», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, որոնք կդիտարկեն Մինսկի դեմ հետագա պատժամիջոցները սահմանելու մասին հարցը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ճնշում կգործադրենք ռեժիմի վրա, քանի դեռ, վերջապես, այն չսկսի հարգել ԶԼՄ-ների, մամուլի եւ կարծիքի ազատությունը»,-հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նրա խոսքով՝ նոր միջոցառումներն ուղղված կլինեն անձանց, որոնք ներգրավված են եղել Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործում, ձեռնարկությունների եւ տնտեսվարող սուբյակտների մեջ, որոնք ֆինանսավորում են երկրի ղեկավարությունն ու Բելառուսի ավիացիոն հատվածը: Նա նշել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա ռեժիմը պետք է հասկանա, որ դա լուրջ հետեւանքներ կունենա:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Աթենք-Վիլնյուս չվերթը, Բելառուսի տարածքով թռիչք կատարելիս վթարային իրավիճակի մասին ահազանգել է: Տագնապի ազդանշանի պատճառն էր օդանավի ականապատման մասին հաղորդագրությունը:

Օդանավի հրամանատարի որոշմամբ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մինսկի Ազգային օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել է 123 ուղեւոր: Նրանք բոլորն անցել են ավիացիոն անվտանգության լրացուցիչ ստուգում եւ տեղափոխվել են օդանավակայանի տրանզիտային գոտի հետագա ստուգիչ միջոցառումների համար: Այնուհետեւ ինքնաթիռը ուղեւորվել է Մինսկի Ազգային օդանավակայանից դեպի Վիլնյուս:

Ինքնաթիռում գտնվել է Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները համարում են ծայրահեղական: Պրոտասեւչին իջեցրել են չվերթից եւ բերման ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ