News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը, և դիտարկմանը, թե ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով։

Նրա խոսքով՝ գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունն այս կարևոր խնդրի վրա սևեռելու համար։

«Հայաստանն ունի միջազգային երկկողմ, բազմակողմ պայմանագրեր՝ անվտանգային հարցերին առնչվող, և ես չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ը դեռ ունի ինստիտուտներ, ընթացակարգեր, ՌԴ-ի հետ մեր խոսակցությունը շարունակվում է, և կարծում եմ, որ պետք է պահպանենք լավատեսությունը»,- նշեց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ միջազգային հանրությունն ու ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ «Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և, երբեմն, սառնասրտությունը և համբերատար աշխատանքն ավելի արդյունավետ են և ցանկալի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ