News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության,զբոսաշրջության ոլորտի,հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳՆ բյուջետային ծախսերը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանրապետության արտաքին գերատեսչության 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 803.245,5 դրամ, որից փաստացի ծախսվել է 686.262,155 դրամ: Այդպիսով բյուջեի կատարողականը կազմել է 85,4 տոկոս:

Պահուստային ֆոնդից հատկացվել է 35 մլն. դրամ՝ Լիբանանի համայնքին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օտարերկրյա պետություններում մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել է 457.387,9 դրամ, ինչը կազմել է ընդհանուր պահպանման ծախսերի 66,6 տոկոսը:

Զբոսաշրջության ոլորտի բյուջեի կատարողականը ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նորայր Մուսայելյանը: Ոլորտի զարգացման համար 2020 թվականին հատկացվել է 5,032.0 հազար դրամ որից ծախսվել է 4,831.7 հազար դրամ,կատարողականը կազմել է 96.02 տոկոս:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2020 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 89.3 տոկոս, տնտեսումը կազմել է 10.7 տոկոս: Նախորդ տարվա համեմատ տնտեսված գումարը աճել է 2,046,186 դրամով:

Պահուստային ֆոնդից խորհրդին հատկացվել է 24,422,857 դրամ, որից փաստացի ծախսվել է 20,855,855 դրամ: Կատարողականը կազմել է 85,4 տոկոս: Նշված գումարից հեռուստառադիոընկերության շենքի մուտքի և ելքի հսկման և տեսահսկման համակարգերի ներդրման համար նախատեսված 6,285,000 դրամից փաստացի ծախսվել է 3,600,000 դրամ: Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման համար նախատեսվել է 7,500,000 դրամ, որից փաստացի ծախսվել է 6,618,000 դրամ: Պահուստային ֆոնդից մյուս ծախսային ուղղությունները ուղիղ եթերների ապահովման հետ են կապված:

«Հեռուստատեսային և ռադիո ծառայություններ» ծրագրով նախատեսված 389,262,000 դրամից ֆինանսավորվել է 369,952,200 դրամի չափով:Կատարողականը կազմել է 95 տոկոս:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն 94 մլն. 420. հազ. դրամի սահմաններում էր, որից փաստացի ծախսվել է 84 մլն.17 հազ.770 դրամ:Համավարակով ու պատերազմով պայմանավորված նախատեսված 150 համարից թողարկվել է 93 -ը:

Բյուջեները ներկայացնելուց հետո պատգամավորները հարցադրումներ են ուղղել ոլորտների պատասխանատուներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ