News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Ռուսաստանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դուրս մղել տարածաշրջանից։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Բաքուն եւ Անկարան, նրա խոսքով, գնում են տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով, ինչը շահավետ չէ ոչ ՀԱՊԿ-ին, ոչ Ռուսաստանին։ Նա ընդգծել է, որ ներկա իրավիճակում ՀԱՊԿ-ը գիտակցում է իր հեղինակության հարցը, բայց խոսքն այստեղ խորքային տարածաշրջանային խաղի մասին է, որում Հայաստանը չպետք է լինի դիտորդի դերում եւ թույլ չտա, որպեսզի նրա վրա ճնշում գործադրեն։

«Ե՛վ ՀԱՊԿ-ը, ե՛ւ Ռուսաստանը շարժվում են մի ճանապարհով, որը բխում է Հայաստանի կառավարության որոշումից։ Վերջնական որոշումն ընդունվել է Հայաստանի կողմից։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը առաջ են գնում այն օրակարգով, որը նշել է Երեւանը։ Սակայն ամեն ինչ չէ, ինչ արվում է, որ գտնվում է հրապարակային հարթությունում։ Պետք է հասկանալ, որ թշնամին թափանցել է մեր տարածք եւ ցանկանում է մասնատել Հայաստանը։ Շանտաժիստը պայմաններ է ներկայացնում, եւ հասկանալի է, որ դա միշտ է տեղի ունենալու։ Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր չեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նրանք ընդամենը ցանկանում են միավորվել։ Ուստի, գործողությունների համակարգը, որը նախաձեռնել է Հայաստանը, չի աշխատելու»,- նշել է Աբովյանը։

Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ տանում է դեպի լարվածության աճ, ուստի անհրաժեշտ է այլ միջոցներ ձեռնարկել, եւ որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խոսում սահմանազատման եւ սահմանագծման մասին կամ խաղարկում են թեզը, թե եթե դա տեղի չունենա, ապա ադրբեջանցիները իրենց զորքերը դուրս չեն բերի, այնքան ավելի վատանում է իրավիճակը հայկական կողմի համար։ «Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, բայց ոչ ոք չի ցանկանում, որպեսզի թշնամին գա ու սպանի մեզ մեր իսկ տներում»,- եզրափակել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ