News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եկեք հասկանանք ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմաններին. Ինչո՞ւ է Ալիևը շտապում, հարձակվում. Ի՞նչ է ուզում. Եվ ամենակարևորը, ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին, ինչո՞ւ ենք գերի ընկած 18 ազերիներին Նիկոլ Փաշինյանի հրամանով շտապ վերադարձրել «հարևան» հանրապետությանը։ Հայաստանի սահմաններին օրեցօր կրկնվող իրադարձությունները կարծես թե հստակ նպատակ ունեն. հիշեցնել ՀՀ կառավարությանը տված խոստումները պարտադիր կատարելու հանգամանքը։

Խոստումները, ամենայն հավանականությամբ, դեռևս թղթի տեսք չեն ստացել և չեն ստորագրվել ՆՓ-ի կողմից (բացառությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության և դեկտեմբերյան արձանագրության)։ Ալիևն էլ հասկացել է, որ հունիսի 20-ից հետո ՆՓ-ն կարող է ընդհանրապես իշխանության չլինել։ Եվ ուրեմն պետք է ստիպի, որպեսզի ՆՓ-ն ստորագրի կամ փաստացի տարածքները տա, հետագայում այդ ամենը փաստաթղթով ամրագրելու պայմանով։

Ադրբեջանն ու Թուրքիան ուշի ուշով հետևում են ՀՀ ներքաղաքական կյանքին։ Հենց նրանք էին, որ փետրվարի վերջին ՀՀ ԶՈՒ-երին սպառնացին ներխուժումով, եթե վերջիններս համարձակվեին ՆՓ-ին հեռացնել իշխանությունից։ Նրանք հասկանում են, որ "անսպասելիորեն" ՆՓ-ի վարկանիշը գահավիժում է։ Նոր ուժերը բանավոր խոստումների մասին լսել անգամ չեն ուզելու։

Ուրեմն դեռ երեկվա բարեկամներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դարձել են (կարճ ժամանակով) հակառակորդներ. նախընտրական այս ծանր օրերին Ալիևը չի կարող իրեն թույլ տալ "խնայելու" նիկոլին։ Նիկոլին մնում է կամ շարունակել համոզել ժեխին, որն ինքը ամենանախընտրելի քաղաքական գործիչն է (դա դժվար է), կամ էլ օգտվել Ալիևի պատերազմական ծառայություններից ու պատրվակ գտնել հետաձգելու ընտրությունները։

Հիմա արդեն քաղաքական ուժերը պիտի հասկանան (որ դեռ մի 2 ամիս առաջ գտնում էին, որ արտահերթ ընտրությունները սխալ են), նահանջի տեղ չկա, ուշ է, պետք է ընտրությունները կայանան։ Պետք է նիկոլը չվերարտադրվի, որպեսզի Ալիևին նրա տված բանավոր խոստումները չկատարվեն։ Հաղթանակից հետո կմտածենք նաև քիքիրին գործից հանելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ