News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ զբոսաշրջային եւ առեւտրա-տնտեսական նախագծերի շուրջ եւ այլ թեմաներով: Այդ մասին News.am-ին տված հարցազրույցում պատմել է Չինաստանի «Խուանցյուվան» առաջատար տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Շի Դինը:

Պարոն Շի Դին, անցած տարվա աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագել է ռազմական հակամարտություն: Ինչպե՞ս են լուսաբանվել այդ իրադարձությունները Չինաստանում: Ինչպե՞ս է չինական կողմը ստացել համապատասխան տեղեկատվությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը դարձել էր կարեւոր լուր աշխարհում այդ ժամանակ: Բազմաթիվ չինական ԶԼՄ-ներ լուսաբանել են այդ խնդիրը: Սակայն քանի որ Չինաստանի ԶԼՄ-ներից քչերն ունեն թղթակիցներ Հայաստանում եւ Ադրբեջանում, միեւնույն ժամանակ նրանցից քչերն են տիրապետում այդ երկու լեզուներին, տեղեկատվության մեծամասնությունը վերցված էր ռուսական եւ արեւմտյան ԶԼՄ-ներից: Բազմաթիվ ԶԼՄ-ներ նաեւ հրապարակել են այդ հարցի շուրջ փորձագետների մեկնաբանությունները:

Հայ-չինական հարաբերությունները տարեցտարի զարգանում են. ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւմն է կայանում Չինաստանի հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, եւ ինչպե՞ս եք Դուք գնահատում երկու երկրների միջեւ բարեկամության զարգացումը:

Ես համարում եմ, որ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում երկու երկրները կարող են սերտ համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպես էկոնոմիկան, առեւտուրը, զբոսաշրջությունն ու մշակույթը: Մենք հատկապես հետաքրքրված ենք Հայաստանի հարուստ մշակույթի եւ գեղեցիկ բնապատկերների մեջ: Չինացի զբոսաշրջիկների շրջանում լավ գովազդի անցկացումը կօգնի ներգրավել մեծաթիվ զբոսաշրջիկներ Չինաստանից հետագայում: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ ընկերների հետ զբոսաշրջային եւ առեւտրա-տնտեսական նախագծերի շուրջ: Ես հավատում եմ, որ ապագայում «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն տարբեր ոլորտներում եւ կշարունակեն խորացնել բարեկամական հարաբերությունները:

Հայաստանը փոքր երկիր է, սակայն դրա հասարակությունը չափազանց քաղաքականացված է, ուստի տեղեկատվության որակն ունի կարեւոր նշանակություն: Ինչպե՞ս կարող են ԶԼՄ-ները ստանալ մարդկանց վստահությունը:

Ես կարծում եմ, որ օբյեկտիվ ռեպորտաժների պատրաստումն ամենից կարեւոր գործոնն է, ինչը պահանջում է ոչ միայն ԶԼՄ-ների ջանքերը, այլ նաեւ պետական սահմանափակումների գործարկում համապատասխան օրենսդրական ակտերի միջոցով, որպեսզի ապահովվի այն, որ ԶԼՄ-ները, որոնք վերահսկվում են առեւտրային կորպորացիաների կողմից, չդառնան անիրավաչափ շահույթ ստանալու համար հարթակ:

Ժամանակակից աշխարհում ընթերցողները ստանում են տեղեկատվության մեծ հոսք ԶԼՄ-ների միջոցով: Մարդկային ուղեղն ունակ չէ տեղավորել այդքան տվյալներ, ուստի նվազում են իրական եւ կեղծ տեղեկությունները մշակելու եւ տարբերակելու ունակությունները: Վտանգավո՞ր է դա արդյոք:

Ձեր նկարագրած իրավիճակն իսկապես գոյություն ունի: Տեղեկատվության տարածման արագության բարձրացումը, որը պայմանավորված է ինտերնետային տեխնոլոգիաներով, ուղղակիորեն փոխել է մարդկանց կողմից տեղեկություններ ստանալու եւ ընկալելու գործընթացը՝ վերածելով կեղծ տվյալներն իրականից տարբերելու ունակությունն ամենաբարդ խնդիրներից մեկի: Դա իսկապես վտանգավոր է: Սակայն Չինաստանում կա ասույթ. «Դաո գաո ի չի, մո գաո ի չժան», որը թարգմանաբար նշանակում է: «Վերջնարդյունքում բարին հաղթում է չարի նկատմամբ»: Մարդիկ կադապտացվեն նոր տեխնոլոգիաներին, իսկ երկրներն ու հասարակությունները շտկումներ ու փոփոխություններ կկատարեն տեղեկատվության մասին օրենքներում, անհապաղ կգտնվի բալանս տեղեկատվությունը փոխանցելու եւ դրա իսկության միջեւ: Այդ գործընթացում մենք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք, քանի որ մեր առաքելությունն է թույլ տալ մարդկանց ստանալ մեծածավալ եւ ճշմարիտ տեղեկատվություն:

Ի՞նչ եք կարծում՝ սոցիալական ցանցերի արագ զարգացման արդյունքում բարձրանո՞ւմ, թե՞ նվազում է ԶԼՄ-ների՝ որպես աշխարհում չորրորդ իշխանության ազդեցությունը:

Ելնելով լայն իմաստոմ ԶԼՄ-ների սահմանումից՝ ազդեցության աճն անխուսափելի է, քանի որ այդ սահմանման մեջ ԶԼՄ-ներն ընդգրկում են նաեւ սոցիալական մեդիան: Իսկ եթե խոսենք նեղ իմաստով, այսինքն՝ ինստիտուցիոնալ ԶԼՄ-ներ-ի մասին, ապա դա կախված է վերջնական արդյունքից, որը գրանցել են ԶԼՄ-ներն՝ ի պատասխան նոր մեդիայի հեղափոխությանը: Եթե հիմնական ԶԼՄ-ներն ամբողջ աշխարհում լավ կհաղթահարեն հեղափոխությունը, ապա այդպիսի ազդեցությունը կուժգնանա, իսկ եթե բազմաթիվ առաջատար մեդիաներ ժամանակին չադապտացվեն փոփոխություններին, ապա ազդեցությունը զգալի չափով կնվազի:

Արեւմտյան եւ արեւելյան ԶԼՄ-ները կարող են բոլորովին տարբեր կերպ մեկնաբանել միեւնույն իրադարձությունը: Ինչպե՞ս կարող է ընթերցողը հասկանալ՝ ո՞ր տեղեկատվությունն է օբյեկտիվ:

Եթե հարցը չի վերաբերում պետությունների միջեւ շահերի բախմանն ու գաղափարական բնույթի խնդիրներին, ապա ակնհայտ է, որ առավել հեղինակավոր ԶԼՄ-ներ կունենան առավել օբյեկտիվ տեղեկատվություն: Սակայն, եթե խոսքը վերաբերում է վերոնշյալ հարցերին, ընթերցողը պետք է անի իր սեփական դատողությունը բոլոր կողմերից ԶԼՄ-ների ռեպորտաժները համեմատելուց հետո՝ բացառելով շահերի բազմազան հարաբերությունները:

Հոդվածը պատրաստել է Պարույր Սինյավսկին

Շնորհակալություն ենք հայտնում նյութը պատրաստելու հարցում օգնության համար «Խուանցյուվան» պորտալի լրագրող Չժան ՑզյաԹունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ