News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գնահատականը շինարարության ոլորտին կապված է նրա հետ, որ մեծ թվով նախագծեր են նախապատրաստվում: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ավակ Ավանեսյանը:

Նա հավաստիացրեց, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը, ով այժմ մասնակցում է Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային խոշոր ֆորումին, ամեն օր հանդիպումներ է ունենում ներդրողների հետ, ուստի կարելի է ասել, որ ակտիվություն կա: «Եթե համեմատենք տվյալները 2019-ի հետ, ապա կարող ենք ասել, որ շինարարության ոլորտում նոմինալ թվերը վերականգնվում են»,- հավելեց փոխնախարարը:

Ավանեսյանը նշեց, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցումը՝ ճանապարհներ, ջրամբարներ, դպրոցներ եւ այլն:

Անդրադառնալով իրավիճակին  գյուղատնտեսության ոլորտում՝ պաշտոնյան շեշտեց, որ վերջին տարիներին զարգանում է ինտենսիվ այգիների ուղղությունը: «Կառավարությունը կշարունակի խթանել այս ուղղությունը: Դրանից բոլորը միայն կշահեն»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ավելի վաղ մերկախոս հայտարարել էր. «Հայաստանը խոշոր շինհրապարակի է վերածվել, աշխատատեղերի թիվն աճում է, ներդրումները շարունակվում են»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ