ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող երեք քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ նրանք պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։