Արդարացում չեմ տեսնում Աբովյանի դիահերձարանում Ղարաբաղում զոհվածների դիերի հետ անպատշաճ վարվելու հետ կապված։ Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հունիսի 3-ին ասել է հանրապետության առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Բայց դա, իր ընկալմամբ, «մասնավոր դեպք» է։ «Այլ տեղերում նման պատկեր չկա»,- հավաստիացրել է Սիմոնյանը։
Պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ով է պատասխանատվություն կրելու կատարվածի համար, փոխնախարարն ասաց, որ ոչ ոք չի փորձում արդարացնել տեղի ունեցածը։ «Համոզված եմ, որ դա մասնավոր դեպք է եւ չի կրում համակարգային բնույթ։ Սույն փաստով հարուցվել է քրեական գործ։ Թող քննություն վարվի, եւ մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը»,- ընդգծել է Սիմոնյանը՝ լռելով իշխանության քաղաքական պատասխանատվության մասին։