News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերադարձրել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Դաշտենցն՝ ընդգծելով, որ ինքը դիմել է իշխող թիմից մեկին եւ առաջարկել  վերադարձնել հեռախոսը, մեկ ժամ անց լրագրողի հեռախոսը տվյալ անձի օգնականը վերադարձրել է։

«Հրապարակ» օրաթերթի լրագրողը չի դիմելու Ոստիկանություն, քանի որ վստահ է՝ գործն ընթացք չի ստանալու, իսկ հանցագործության մասին հաղորդումն էլ, ըստ էության, մամուլի հրապարակներում կա։

«Սա շարքային խուլիգանություն էր. ես 20 տարուց ավելի է այս դաշտում եմ եւ երբեւէ նման բան տեսած չկամ, անգամ նախկինում նման լկտիություն չեմ տեսել։ Ինձ հատկապես ապշեցրեց հավաքվածների ցինիզմը, երբ ես ասացի, որ կդիմեմ ոստիկանություն, իսկ նրանք հեգնեցին, թե դիմի, ով,  ինչ է տեսել»,– պատմեց Անուշ Դաշտենցը՝ հավելելով, որ նրանց շարքերում հանրությանը հայտնի դեմքեր չկային։

Նշենք, որ լրագրող Անուշ Դաշտենցը  տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել եւ փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։ Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։ Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան եւ հեռացել՝ ասելով, որ չի տալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ