News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այս տարվա մայիսի 12-ից ՀՀ սահմաններին աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանի զինվորականներն առանց որեւէ խոչընդոտի հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու էքսպանսիա են իրականացնում:

Դրան նախորդել է մի շարք ուղղություններում առանցքային դիրքերի հանձնումը «դեմարկացիայի» եւ «դելիմիտացիայի» քողի տակ` GPS-ի միջոցով: Այդ ամենը բացատրվել է «խորհրդային սահմաններին վերադարձով»:

Ինչպես, ինչու եւ ինչ տրամաբանությամբ են սահմանվել նոր սահմանները, հանելուկ է մնում:

Այն փաստը, որ գործընթացի արդյունքում ադրբեջանցի զինվորականները հնարավորություն ստացան վերահսկել արոտավայրերը ՀՀ ինքնիշխան տարածքում, հարձակվել հայ հովիվների վրա: Ավելին, սեփական տարածքում հակառակորդների գործողությունների արդյունքում 6 հայ զինվորական գերի ընկան եւ համալրեցին հարյուրավոր հայ գերիների շարքերը, որոնց Բաքուն հրաժարվել է վերադարձնել՝ անընդհատ ինչ-որ բան պահանջելով:

Փորձագետներն ու իրավաբանները, օմբուդսմենը եւ իրավապաշտպանները հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններում, սակայն զգալի արդյունքներ չկան:

Հիշեցնենք, որ այս հարցով ՀՀ ԱԳՆ-ն եւս չի կիսել կառավարության քաղաքականությունը: Սակայն դիտարկենք, թե արդյոք կողմերն իրավունք ունեն հավակնել «խորհրդային սահմանների վերականգնմանը»:

Հայաստանի Հանրապետությունը Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդն է: Այս մասին վկայում է 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության մասին հռչակագիրը: 

Ադրբեջանի Հանրապետությունը, հակառակը, իրավահաջորդ չի հանդիսանում, եւ, համապատասխանաբար, Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ժառանգորդ չէ: Ի տարբերություն Հայաստանի, որն անկախության մասին հռչակագիր է ընդունել, Ադրբեջանում 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունվել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, որը ենթադրում է այլ իրավիճակ: Իսկ նույն տարվա հոկտեմբերի 18-ին ընդունվել է սահմանադրական ակտ նույն անվանման տակ:

Համաձայն վերոնշյալ ակտի I գլխի հոդված 2-ի՝ «Ադրբեջանի Հանրապետությունը համարվում է 1918 թվականի մայիսի 28-ից 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդ»: Համաձայն նույն գլխի 3-րդ հոդվածի՝ «1922թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ ձեւավորման մասին պայմանագիրը անվավեր է ճանաչվում դրա ստորագրման պահից Ադրբեջանին վերաբերող մասով: Նախկին ԽՍՀՄ կազմում ներառված երկների փոխհարաբերությունների բոլոր հարցերը ենթակա են կարգավորման պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա»: Ընդ որում, 1995թ. նոյեմբերի 12-ին ընդունված ՀՀ սահմանադրությունը հիշատակում է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանդրական ակտը՝ առանց «վերականգնում» բառի:

Կրկնենք՝ համագործակցության բոլոր հարցերը ենթակա են կարգավորման պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա»:

Ի՞նչ է ենթադրում 1918թ. մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության մասին առաջին հռչակագիրը: Առաջին կետում ասվում է հետեւյալը. Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները համարվում են ինքնիշխան իրավունքի կրողներ եւ Ադրբեջանը, որն ընդգրկում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը, լիիրավ անկախ պետություն է: Այստեղ եւ այլ կետերում նշվում է «Ադրբեջանի» ժողովուրդներ ձեւակերպումը: Ավելի ուշ հետեւին ամսաթվով նշվում է «ադրբեջանցի ժողովուրդ»: Դա ոչ թե պարզապես սխալ է, այլ հեռուն գնացող նպատակներով պատմական փաստաթղթի խեղաթյուրում:  

Պահանջների «հիմնավորման» համար կեղծվում են փաստաթղթեր, որոնք «ապացուցում են», որ Երեւանը հանձնվել է Հայաստանին: Պատահական չէ, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը հիշատակում է այն մասին, որ իր նախնիները «ապրել են Էրիվանում»:

Անկախությունն ուղեկցվել է հայերի կոտորածով, Ղարաբաղը զինաթափելու փորձերով, մի խոսքով՝ այն ամենով, ինչը նկատում ենք մեկ դար անց:

Պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվում է:

Հավելենք, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ն եւ ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը Հայաստանի կազմին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին համատեղ որոշում կայացրեցին:

Այդպիսով, Լեռնային Ղարաբաղը ինչպես Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության փլուզման, այնպես էլ Ադրբեջանի հանրապետության հայտնվելու պահին չի եղել դրա կազմում: Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող հավակնել «խորհրդային սահմաններին»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ