News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մինչեւ ընտրությունները նախընտրական, իշխանության պայքարի վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե մենք կարող ենք կանխատեսել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք: Այս մասին այսօր`է հունիսի 6-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության  մամուլի ասուլիսին ասել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ հետեւում էինք իշխող կուսակցության  ծրագրի ներկայացման հավաքին, որտեղ ինչ-որ ջղայն մարդիկ քննադատում էին ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, համերաշխության օրակարգին, միասնական, միաբանված լինելուն` ընդդեմ մեր բոլորի թշնամու: Եւ այս իմաստով ես ուղղակի զարմանում եմ, լավ եթե համերաշխությունը մերժվում է, դրա այլընտրանքը ո՞րն է:  Դրա այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է, բախումներն են, ատելության դոզան այնքան է բարձրանալու, որ  մարդկանց տանելու են բախումների»,-ասաց նա:

Մարուքյանը ընդգծեց, որ եթե իշխող կուսակցության եւ նախկին իշխանությունների քարոզարշավը շարունակվի այս ոգով, հնարավոր չի լինելու խուսափել բախումներից:

Մարուքյանի խոսքով` քաղաքական դաշտն այնպես է դասավորվել, որ իրենք այն քաղաքական ուժն են, որոնք թշնամիներ չունի:

«Մենք այս անհաշտ կողմերին պարտադրելու ենք ներքաղաքական խաղաղություն, որովհետեւ իրանք իրար հետ լեզու չեն գտնելու, ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, արդյունքում ոչնչացնելու են մեզ բոլորիս: Մենք, ըստ էության, նման պայքարի ականատես եղել ենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ