News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ելույթի ժամանակ, որը տեւել է շուրջ 1,5 ժամ, Թրամփը թիրախավորել է նախագահ Բայդենին եւ դեմոկրատներին՝ անվանելով նրանց «պատմության մեջ ձախ թեւի ամենաարմատական վարչախումբը»,-գրում է The Hill պարբերականը:

Նա նաեւ ամբիոնից խոսել է իր պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ ձեռքբերումների մասին՝ պնդելով, որ փոխանցել է Բայդենի վարչախմբին «աշխարհի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը»:

«Այն ամենն, ինչ Ջո Բայդենը պետք է անի, ձեռքերը ծալած նստելն ու ոչինչ չանելն է:-ասել է Թրամփը:-Դրա փոխարեն տնտեսությունը գլորվում է դեպի դժոխք, իսկ գնաճն առաջիկայում կհանգեցնի աղետի»:

Թրամփն այդ ելույթով է ներկայացել, երբ Հանրապետական կուսակցությունը պատրասվում է 2022 թվականի միջանկյալ ընտրություններին եւ պայքարում կուսակցությունում նախկին նախագահի ներկայության դեմ այժմ, երբ նա այլեւս չի զբաղեցնում պաշտոն Սպիտակ տանը:

«Այդքան զարհուրելի խախտումների լույսի ներքո հանրապետականներն ամբողջ երկրում իրականացնում են քվեարկության բարեփոխումներ, որպեսզի ապահովեն ընտրությունների ազնվությունը»,-ասել է Թրամփը: «Ջո Բայդենն անվանում է այդ խելամիտ բարեփոխումները ոչ ամերիկյան, սակայն այն, ինչն իրականում ոչ ամերիկյան է, ընտրությունների ժամանակ կեղծումներն են»,-ընդգծել է նախկին նախագահը՝ ակնարկելով իր ենթադրությունների մասին, որ ընտրություններում Բայդենի հաղթանակը կեղծված էր:

Թրամփը եզրափակել է իր ելույթը հետեւյալ խոսքերով. «Մենք գիտենք, որ ձախակողմյա արմատականները ոչնչի առջեւ կանգ չեն առնի մեր սիրելի Ամերիկան ոչնչացնելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ