News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահության ամենածանր բեռը ամենօրյա պատասխանատվությունն է։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։

«Եթե պատասխանատվության զգացում ունես, դա ծանր բեռ է։ Եթե չկա նման զգացում, ապա աթոռը զբաղեցնում ես կայֆի համար»,- բացատրեց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հեռացավ երկրի կառավարումից 2008թ.։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ այն ժամանակ ավարտվեց նրա լիազորությունների ժամկետը, եւ լավ առիթ էր իշխանությունը հանձնելու եւ գնալու՝ հանգիստ ապրելու։ «Ժողովուրդն այնուամենայնիվ ամեն ինչ կապում է առաջին դեմքի հետ, հենց առաջին դեմքից են սպասում բոլոր հարցերի լուծումները։ Դա կրկնապատկում եւ եռապատկում է պատասխանատվության բեռը։ Բայց առաջին հերթին, ուսերը պետք է դիմանան այդ բեռանը։ Ինձ մոտ այդ հարցում ամեն բան կարգին է»,- կատակեց Քոչարյանը եւ արդեն լուրջ ավելացրեց, որ բեռը չպետք է կոտրի այն կրողին։

«Գուցե, ընդմիջումն ինձ համար օգտակար էր, հնարավորություն տվեց վերագնահատել, աշխատել ինձ վրա, աշխատել այլ ոլորտում, փորձ ու գիտելիքներ ձեռք բերել խոշոր ներդրումներ ներգրավելու համար»,- շարունակեց նա։

Քոչարյանը փաստեց, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկը ներդրումների զրոյացումն է։ Նա հիշեցրեց, որ երբ պաշտոնն ստանձնեց, ներդրումների ընդհանուր չափը կազմում էր 125 մլն, երբ հեռացավ՝ ավելի քան 4 մլրդ։ «Ներկայիս գներով դա մոտ 6 մլրդ է։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ամեն տարի ապահովել 1 մլրդ-ի ներդրում»,- նշեց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ