Ես մերժեցի Նիկոլ Փաշինյանին բանավիճելու հարցում, քանի որ պարզապես խղճացի նրան: Այս մասին հունիսի 7-ին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու, երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը»,- ասաց նա:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Փաշինյանն ինքն է այդ մասին ասել 2009-ին՝ հայտարարելով. «Առաջին նախագահը միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց երկու նախագահներն էլ մերժել էին այս առաջարկը: