Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ։
«Ժամը 18։15-ին սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծեն տեղում։
Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։ Հեռ․-911»,– ասվում է ԱԻՊԾ–ը տարածած հաղորդագրությունում։