News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Առաջինն անհրաժեշտ է կարգավորել անվտանգության խնդիրը, իսկ անվտանգությունն ապահովելու համար պետք է Ռուսաստանի հետ կապն ավելի ու ավելի ամրապնդել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Աբովյան քաղաքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Պատերազմը ցույց տվեց, որ միակ պետությունը Ռուսաստանն է, որն առաջին օրվանից մեր կողքին էր։ Դրանից հետո պետք է զարգացնել տնտեսությունը, օգտագործել մեր սեփական ռեսուրսները։ Այնքան գործարարներ պետք է բացվեն, այնքան աշխատեղեր լինեն, որ մարդիկ դրսից գան այստեղ»,- նշեց նա։

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ուսանողների մասին բոլորն ասում են, որ նրանք մեր երկրի ապագան են, սակայն նրանց համար որևէ քայլ չի արվում։

«Ուսանողը դուրս է մնում համալսարանից վարձը չվճարելու պատճառով։ Ցավալի է, ամոթ է։ Ամբողջ աշխարհի համալսարաններում, երբ ուսանողն ընդունվում է համալսարան, համալսարանն իր հետ պայմանագիր է կապում, վճարը տալիս է առանց տոկոսի, ավարտելուց հետո համալսարանը պարտավորություն է վերցնում իր վրա, որ ուսանողին տեղավորի աշխատանքի։ Ուսանողն աշխատում է, իր պարտքը տալիս է համալսարանին և պիտանի մարդ է դառնում հայրենիքին»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ կես տարին մեկ պետք է ինդեքսավորել թոշակները, և ըստ դրա բարձրացնել դրանք․ «Մեր ծրագիրն է, որ թոշակները տարեկան 10 % բարձրացվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ