News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ կհանդիպեն ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական տարաձայնությունների ֆոնին, տեղեկացնում է Associated Press-ը։

Բայդենը հույս ունի հավաստիացնել եվրոպացի դաշնակցին, որ Միացյալ Նահանգները ազատվել է Դոնալդ Թրամփի տրանզակցիոն միտումներից եւ նորից հուսալի գործընկեր է։ Սակայն լարվածությունը կարող է աճել Բայդենի եւ Ջոնսոնի հանդիպման ֆոնին, գրում է գործակալությունը։

Նախագահը վճռականապես դեմ է «Բրեքսիթ» շարժմանը, որի օգտին հանդես էր գալիս Ջոնսոնը, եւ մտավախություն է հայտնել Հյուսիսային Իռլանդիայի ապագայի հետ կապված։ ԱՄՆ նախագահը նաեւ մի անգամ Բրիտանիայի ղեկավարին անվանել է Թրամփի «ֆիզիկական եւ էմոցիոնալ կլոն»։ Այս խոսքերից հետո բրիտանական կառավարությունը, այնուամենայնիվ, փորձեց հաղթահարել երկրների առաջնորդների միջեւ առկա թյուրըմբռնումը՝ ուշադրությունը սեւեռելով Ջոնսոնի եւ Բայդենի ընդհանուր դիրքորոշմանն այնպիսի հարցերում, ինչպիսին են կլիմայի փոփոխությունն ու միջազգային ինստիտուտների աջակցությունը։

Երկու կողմերն ընդգծել են, որ Բայդեն-Ջոնսոն հրապարակային հանդիպումը նվիրված կլինի վաղեմի դաշնակիցների միջեւ կապերի հաստատմանը, որի ընթացքում Բայդենը ջանալու է համախմբել Արեւմուտքը՝ հակահարված տալու համար ռուսական միջամտությանն ու հրապարակավ ցուցադրել, որ ինքը կարող է մրցակցել Չինաստանի տնտեսության հետ։

Բայդենը, որը հպարտանում է իր իռլանդական արմատներով, նախազգուշացրել է, որ առեւտրային գործարք չի լինի, եթե Բրեքսիթի հետ կապված՝ Ջոնսոնի կառավարության ծրագրած վիճելի օրենսդրությունը խափանի 1998թ. Ավագ ուրբաթի հաշտության համաձայնագիրը Հյուսիսային Իռլանդիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ