News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կապված այն բանի հետ, որ ամերիկյան զորքերը հեռանում են Աֆղանստանից, Պենտագոնը քննարկում է ռազմական միջամտության հնարավորությունը, եթե Քաբուլը կամ մեկ այլ խոշոր քաղաք հայտնվեն թալիբների կողմից զավթման սպառնալիքի տակ, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների:

Պաշտոնյաների խոսքերով՝ խոսքը կործանիչներ կամ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մասին է՝ Աֆղանստանի անվտանգության ուժերին օգնելու համար: Քննարկումները շարունակվում են, բայց մինչ այժմ որոշում չի կայացվել:

Times-ը հաղորդում է, որ ավիահարվածները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն հասցնել Պարսից ծոցի ռազմակայաններին:

Աֆղանստանի շատ գյուղական բնակավայրեր արդեն գտնվում են թալիբների վերահսկողության տակ, եւ դժվար թե հետագայում Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն ցուցաբերեն այդ շրջաններին: Բարձրաստիճան պաշտոնյաները Times-ին հայտնել են, որ Պենտագոնը, հիշելով Իրաքում «Իսլամական պետության» վերելքը, նախատեսում է նաեւ ամերիկյան ուժերի գործողությունների պլան «Ալ-Քաիդա»-ի եւ Աֆղանստանում այլ զինված խմբավորումների դեմ, որոնք կարող են հարվածել ամերիկյան շահերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ