News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: Դեսպան Պապիկյանն այս տեսանկյունից նշեց, որ ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման համանման նպատակները հիմք են հանդիսանում երկու կառույցների միջև համագործակցության համար՝ ուղղված Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետի տեղակալ Իրինա Կովալչուկը:

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին 2020թ. Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների  ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը,  կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների օգտագործումը, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը: Նշվեց, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և նրանց կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիության վրա, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, վեցը՝ գերեվարվել:

Բանախոսները և մասնակից պետություններն անդրադարձան ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին, ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությանը և դրա  ամրապնդման հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ