News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ուսումնասիրում է ավիաշինության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: ԵՏՀ-ն մտադիր է ակտիվացնել երկրների միջեւ համագործակցությունը այս ոլորտում, կառուցել փոխգործակցության նոր շղթաներ, ինչը, ի վերջո, կհանգեցնի ԵԱՏՄ-ում ավելացված արժեքի աճին: Այս մասին հունիսի 10-ին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը՝ «Իրկուտ կորպորացիա» ՓԲԸ-ի Իրկուտսկի ավիացիոն գործարան մասնաճյուղի արտադրամասեր կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ:

«Ավիաշինության ոլորտում համատեղ նախագծերը ԵԱՏՄ-ում ավելի պահանջված կդարձնեն միկրոէլեկտրոնիկայի, գործիքաշինության եւ հաստոցաշինության, սեւ եւ գունավոր մետաղագործության արտադրանքները», - նշել է Արտակ Քամալյանը: «Միության ավիացիոն արդյունաբերությունը ունի եւ տեխնոլոգիական, եւ կադրային ռեսուրսներ ներքին եւ համաշխարհային շուկաներում հետագա աճի եւ դիրքերի ամրապնդման համար»:

Ինչպես ընդգծել է ԵՏՀ նախարարը, ավիաշինության ոլորտում Միության ձեռնարկությունների ներուժը մեծ է, եւ այն պետք է ամբողջությամբ իրացվի:

Արտակ Քամալյանի եւ Իրկուտսկի ավիացիոն գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վեպրեւի հանդիպման ժամանակ ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ առաջարկություններ են արվել, որոնք դիտարկվելու են Հանձնաժողովի հարթակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ