News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ասում են, որ ոչ անձրեւը, ոչ ձյունը, ոչ էլ գիշերվա մռայլությունը չեն կարող խոչընդոտել ԱՄՆ փոստային ծառայության աշխատանքը, սակայն ալիգատորին դա հաջողվել է:

Հենց դա է տեղի ունեցել Ֆլորիդա նահանգի Հերնանդո շրջանում գտնվող Spring Hill փոստային բաժանմունքում: Երկու մետրանոց կոկորդիլոսը թափառում էր փոստային բաժանմունքի նախասրահում: Պաշտոնյաներն ասում են, որ շենքը ավտոմատ կրկնակի դռներ ունի, որոնցով կարելի է մուտք գործել ոչ աշխատանքային ժամերին: Հրավիրված մասնագետները «անկոչ հյուրին» տեղափոխել են ապահով վայր:  

Ֆլորիդայի ձկների եւ վայրի բնության հանձնաժողովը ալիգատորին համարում է «տհաճ» կենդանի, եթե այն մեկ մետրից երկար է, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց, տնային կենդանիների կամ գույքի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ