News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հայտարարությունը, իրոք թեմա է եղել կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մարդիկ են եղել, որոնք ասել են, որ պետք է այդ տարբերակով ստորագրվի, սակայն իրենք այնպես են արել, որ այդ կետը հանվել է:

Ինչ վերաբերում է բանակցություններում անկլավների թեմային, Փաշինյանը պնդեց, որ այն եղել է դեռևս 1999 թվականից ու այն միշտ եղել է բանակցային օրակարգում. «Մենք կարծում ենք, որ անկլավների ընդհանուր տրամաբանությունն ու անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով ու պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան: Որ այն իրավիճակը, որը կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնվում է: Որովհետեւ մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ՝ Արծվաշենը:

Մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ այն, ինչ-որ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ:

Բայց մի հատ խնդիր էլ կա: Օրինակ, դուք գիտեք, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարների վարելահողեր կան, որ իրենց տիրապետության տակ են: Երբ այս թեման եկել է, մենք էլ բանակցություններին այդ թեման ենք բերել: Մենք ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում: Եվ այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ